«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ուելսը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն

Ուելսը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն
21.06.2016 | 01:12

Ավարտվեցին Բ խմբի ավարտական երրորդ հանդիպումները: Ուելսը 3:0 հաշվով ջախջախեց Ռուսաստանի հավաքականին ու մրցաշային աղյուսակում վեց միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, քանի որ Անգլիայի ընտրանին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց սլովակների հետ: Անգլիացիները հինգ միավորով նույնպես փլեյ օֆում են, իսկ ահա երրորդ տեղում հայտնված Սլովակիան դեռ պիտի իր բաժին ճակատագրին սպասի: Ինչ վերաբերում է ռուսներին, նրանց համար Եվրոպայի այս առաջնությունն ավարտված է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ